Մեր մասին
_________________________ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ | ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՄԻԱՍԻՆ___________________________
«Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միությունը» հիմնադրվել է 2013 թվականին, այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, իրավաբանական անձ։ Միությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և իր կանոնադրության հիման վրա։ Միությունը գործում է օրինականության, հրապարակայնության, ինքնակառավարման և Միությունից կամավոր անդամակցության և դուրս գալու սկզբունքների հիման վրա։ Միությունն իր գործունեությունն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, արհմիություններից, կուսակցություններից և այլ կազմակերպություններից անկախ։


Առաքելություն
Կին ձեռներեցների կազմակերպված հարթակի ստեղծում, որտեղ անկեղծ, վստահության վրա հիմնված հարաբերություններ կան այն մարդկանց միջեւ, ովքեր աջակցում եւ հոգ են տանում միմյանց մասին:
Խնդիրներ
«Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միությունը» հիմնադրվել է 2013 թվականին, այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, իրավաբանական անձ։
Միությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և իր կանոնադրության հիման վրա ։
Միությունը գործում է օրինականության, հրապարակայնության, ինքնակառավարման և Միությունից կամավոր անդամակցության և դուրս գալու սկզբունքների հիման վրա։
Միությունն իր գործունեությունն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, արհմիություններից, կուսակցություններից և այլ կազմակերպություններից անկախ։
Միության գործունեության առարկան է.
-
իր անդամների իրավունքների պաշտպանությունը պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, աշխատանքային կոլեկտիվների և աշխատողների հետ հարաբերություններում
-
իր անդամների օրինական շահերի ներկայացումը աշխատանքային և անմիջականորեն կապված սոցիալ-տնտեսական հարաբերություններում
-
իր անդամների տնտեսական, իրավական և այլ օրինական շահերը պաշտպանելը հանրապետությունում և օտարերկրյա պետություններում



Նպատակներ
Նպաստել և աջակցել.
-
կազմակերպված հարթակի ձևավորումը գործարար կանանց համար, ովքեր պատրաստ են կյանքի կոչել իրենց ստեղծագործական գաղափարները, բարձրանալ կարիերայի սանդուղքով, զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները և փորձը հասարակության սոցիալական և տնտեսական ոլորտներում
-
Հայաստանի տնտեսության զարգացմանը, նրանց գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը
-
կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում աշխատողների և գործատուների շահերի համակարգումը, կողմերի և նրանց ներկայացուցիչների կողմից աշխատանքային օրենսդրության և այլ կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելը
-
ժամանակակից պահանջներին համապատասխանող հատկանիշներով կադրերի պատրաստումը և կրթությունը
-
տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը
-
տնտեսվարող սուբյեկտների ապրանքների և ծառայությունների վաճառքը ներքին և արտաքին շուկաներում, հումքի գնում, շուկայի հետազոտությունը, ինչպես նաև ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպումը
-
վերազինումը ժամանակակից սարքավորումներով, տեխնոլոգիաներով և կառավարման մեթոդաբանությամբ
-
Երևանում և հանրապետության այլ քաղաքներում կին գործարարների միավորմանը, ինչպես նաև Սփյուրքի, Արցախի կին գործատուների հնարավորությունների համախմբմանը:
.
Տեսնել գործատուների մասին ՀՀ օրենքը։