top of page
Search

Visa-ն եւ ՎԶԵԲ-ը ստորագրել են հուշագիր՝ խթանելու թվային վճարումները, ՓՄՁ-ները եւ կանանց հզորացումը Հայաստանում

  • mail43058
  • May 22, 2024
  • 1 min read



Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Երեւանում կայացած ՎԶԵԲ 33-րդ տարեկան ժողովի եւ բիզնես ֆորումի ժամանակ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։


Այն ստորագրել են Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն եւ Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Վրյենիոս Դրակինոսը։ Գործընկերության նպատակն է խթանել կայուն եւ ներառական տնտեսական աճը Հայաստանում եւ ՎԶԵԲ-ի տարածաշրջանի այլ երկրներում՝ աջակցելով թվայնացմանը եւ ֆինանսական ներառմանը:


Այս համագործակցության շրջանակում գործընկերները կնպաստեն ֆինանսական գրագիտության խթանմանը, ՓՄՁ-ներին եւ կին ձեռներեցներին աջակցելու, ինչպես նաեւ՝ էլեկտրոնային վճարումների միջոցով տնտեսական մասնակցության դյուրացման ծրագրերի իրականացմանը: Սա կներառի նաեւ ծառայությունների թվայնացումը, ինչպիսիք են GovTech-ը եւ հանրային տրանսպորտը:


«Հայաստանում ու տարածաշրջանում Visa-ի եւ ՎԶԵԲ-ի գործունեության մեծ փորձի շնորհիվ այս գործընկերության միջոցով դրական փոփոխություններ կբերենք Հայաստանի տնտեսությանը եւ հասարակությանը: Մենք հպարտ ենք միավորվել նման խոշոր դերակատարի հետ՝ այս դինամիկ երկրում եւ արագ զարգացող շուկայում խթանելու թվայնացումը, ՓՄՁ-ներին եւ ձեռներեց կանանց», - ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:


«Ուրախ ենք համագործակցել Visa-ի հետ՝ Հայաստանում զարգացնելու կարեւոր առաջնահերթությունները, ինչպիսիք են թվայնացումը, ֆինանսական ներգրավումը եւ կայուն տնտեսական աճը: Կին ձեռներեցները զգալի ներդրում ունեն Հայաստանի տնտեսական աճում, եւ դեռ շատ չօգտագործված ներուժ կա: Մենք վստահ ենք՝ միասին կարող ենք կրկնապատկել դրական փոփոխությունները, նորարարության խթանումը եւ ՎԶԵԲ-ի տարածաշրջաններում ներառական աճի եւ բարգավաճման հնարավորությունների ստեղծումը»,- նշել է Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Վրյենիոս Դրակինոսը:

 
 
 

Comentarios


bottom of page