top of page
Search

Այց Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

  • Writer: Arevik Harutyunyan
    Arevik Harutyunyan
  • Mar 24
  • 1 min read

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան, արվեստին նվիրված շաբաթ օր:  

Կին գործարարների միության նախագահ Սուսաննա Խալաթյանի նախաձեռնությամբ հրաշալի օր ունեցանք, ոգեշունչ ապրումների աշխարհ ընկանք, վայելեցինք պատմականության երկար դարերի միջավայրում հարազատի զգացողությամբ ներկայության ժամեր, որոնք մեր անհատական ներամփոփ աշխարհը միացրին համահայկականության էներգիայով լի աշխարհին: 


Թանգարանային հրաշալի աշխատանք է այստեղ կազմակերպված: Տուն-օջախ է այն, որտեղ ամեն անկյունը գիտելիք, պատմություն, հուզում, միտք ու աշխատանք, նվիրում է բովանդակում: Մշակութային այս օջախը նաև ընտանեկան կենցաղավարությունն է արվեստի մակարդակի հասցնել սովորեցնում: 

Լուսիկ Ագուլեցին մեզ զարմացնում էր ազգային նկարագիրը իր սովորական առօրյային ներդաշնակելով: Տարազով կինը նաև ժողովրդական մշակույթ է փրկել սեփական նվիրյալ հավաքչական որոնողական ջանքերով և դրանք կրելով: Եվ մեզ է փոխանցում այն, ինչն իր ընտրությամբ հնարավոր է եղել փրկել, պահպանել, ներկայացնել ամենին:


Շնորհակալություն տուն-թանգարանի աշխատակազմին թանգարանային ընդարձակվող պահանջներին համահունչ ցուցադրությամբ, սպասարկմամբ ընդունելու, ոգեշունչ տրամադրությամբ ճանապարհելու համար: Կին գործարարների միությունը, Սուսաննա Խալաթյանը հրավիրում է նաև արվեստասեր գործարար կանանց, թիմային միասնությամբ կարող ենք ավելին:



 
 
 

Comments


bottom of page