top of page
Search

«Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում

  • Writer: Arman Barseghyan
    Arman Barseghyan
  • Aug 30, 2023
  • 1 min read

Օգոստոսի 27-31-ը Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Բիզնես և կրթություն-գործընկերություն» հիմնադրամի պատվիրակությունը, որն իր հայաստանյան գործընկեր «Բիզնես և կրթություն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ օգոստոսի 29-ին հյուրընկալվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։

Ներկայացնելով ՀԱԳՄ գործառույթները՝ Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը կարևորեց Հայաստանի տնտեսության զարգացման գործում գործարար կառույցների դերակատարությունը և համաշխարհային փորձի իմացությունն ու կիրառումը:

Գերմանական հիմնադրամի պատասխանատուներից Սյուզն Բաքն ու Էլկա Դեմշուկը ներկայացրեցին իրենց երկրում բիզնես կառույցների մեծ դերը և գործունեության ուղղությունները։ Նշվեց, որ ներկա այցի նպատակն է Հայաստանի տնտեսական առանձնահատկություններին ծանոթանալը և իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ դարձնելը:


«Բիզնես և կրթություն-գործընկերություն»-ը ներկայացնում է 25 կառույց, որոնք միջազգային լուրջ կապեր ունեն, և վերջիններիս փորձն օգտակար կարող է լինել նաև Հայաստանի համար: Նշվեց, որ տնտեսական զարգացման առումով իրենք առավել ուշադրություն են դարձնում ճշգրիտ գիտությունների ուսումնասիրմանը, իսկ հաջողություններ գրանցելու դեպքում ավելացվում է պետական ֆինանսավորումը:

Ըստ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ մեզանում գործարարությունն ու կրթությունը դեռևս ներդաշնակ չեն գործում, ավելի շատ տարանջատված են, քան միասնական: ՀԱԳՄ փոխնախագահն անդրադարձավ նաև մեր ժողովրդի ավանդական մտածողության առանձին դրսևորումների, մասնավորապես՝ մշակույթի և գրահրատարակչության առկա վիճակին:

Երկկողմ հույս հայտնվեց, որ գործակցությունը կլինի շարունակական:


 
 
 

Comments


bottom of page