top of page
Search

«Կանայք աշխատավայրում» թրեյներների թրեյնինգ:

  • mail43058
  • Aug 17, 2024
  • 1 min read

Ուրախ ենք տեղեկացնել, որ անցյալ շաբաթ ՛՛Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՛՛ ու ՛՛Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության՛՛ ներկայացուցիչներ՝ BDO Armenia ընկերության ՄՌ ղեկավար Լուսինե Մարգարյանը և Միջազգային Առևտրի պալատի ICC Ազգային կոմիտեի Հայաստանի գործադիր խորհրդի անդամ Ալին Մասրլյանը մասնակցեցին Danish Industry հիմնադրամի կողմից կազմակերպված «Կանայք աշխատավայրում» թրեյներների թրեյնինգին: Դասընթացը տեղի ունեցավ օգոստոսի 7-ին և 8-ին, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։


Այս միջոցառումը հավաքել էր ոլորտի առաջնորդներին Հայաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից՝ ուսումնասիրելու գենդերային հավասարության նորագույն նախաձեռնությունները, քննարկելու աշխատավայրում խոչընդոտների հաղթահարումը և ուսումնասիրելու գենդերային բազմազանության վերաբերյալ ընկերությունների վերապատրաստման վերջին ռազմավարությունները: Ծրագիրն ավելի հարստացավ Դանիայի խորհրդարան այցով, որտեղ մասնակիցները հանդիպեցին Սոցիալ-դեմոկրատների գենդերային հավասարության խոսնակ և գենդերային հավասարության հարցերով նախկին նախարար Թրինե Բրամսենի հետ:


Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Danish Industry հիմնադրամին և ավագ խորհրդականներ Օլե Կրոգսգարդին և Կլարա Հալվորսենին, որոնք այս դասընթացի վարողներն էին: Մենք պատրաստակամ ենք մեր լավագույն ձեռքբերած գիտելիքները կիսել հայկական ընկերությունների և գենդերային հավասարության ոլորտի մասնագետների հետ և ըստ պայմանավորվածության՝ այդ հնարավորությունը կլինի սեպտեմբեր ամսին՝ համաձայն ՀԱԳՄ-ի և ԿԳՄ-հետ պայմանավորվածության: Սիրով բոլոր հետաքրքրվողներին կհրավիրենք միջոցառմանը:




 
 
 

Comments


bottom of page