Կանանց ձայները մշակույթների մասին
- Arevik Harutyunyan
- Mar 8
- 1 min read

Երեկ Կին Գործատուների Միությունը մասնակցեց Իսպանիայի դեսպանատան կողմից կազմակերպված «Կանանց ձայները մշակույթների մասին» միջոցառմանը, որը իսկական հարթակ էր կանանց առաջնորդության, մշակութային երկխոսության և համագործակցության կարևորության մասին խոսելու համար։ 🇦🇲🇪🇸
Քննարկվեցին կանանց դերը մշակույթի, արվեստի և գործարարության մեջ, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք կօգնեն կանանց առավել ակտիվ ներգրավվել հասարակական կյանքում։ Ելույթ ունեցան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Անահիտ Մանասյանը, «Դեպի Հայաստան» համահայկական ՀԿ-ի համահիմնադիր՝ Մարիաննա Շահպարոնյանը, հայ Մարզիկ՝ Նազիկ Ավդալյանը, ինչպես նաև տեղի ունեցավ պանելային քննարկում։
🙏 Շնորհակալ ենք Իսպանիայի դեսպանատանը հրավերի և այս կարևոր նախաձեռնության համար։ Մենք հավատում ենք, որ նման միջոցառումները նպաստում են համատեղ ուժերով նոր հնարավորություններ ստեղծելուն և կանանց ձայնը ավելի լսելի դարձնելուն։
Շարունակում ենք աշխատել հանուն կանանց հզորացման, նոր համագործակցությունների և առաջընթացի։ Հիշեցնում ենք, որ կարող եք դառնալ Կին Գործատուների Միության թիմի անդամ։ Մանրամասները կարող եք գտնել Ֆեյսբուքյան էջում ամրացված գրառման մեջ։
Komentarze